Դու Գիտես (Երեմիա 29:11)
ՏՈւՆ 1 (Երեմիա 29:11, Ա Հովհաննես 5:14-15)
Դու գիտես այն խորհուրդները, որ խորհում ես իմ մասին
Բարիքի խորհուրդները և ոչ թե չարիքի։
Ես գիտեմ, որ Դու լսում ես աղոթքները իմ սրտի,
Ու տալիս ես, երբ խնդրում եմ ամեն բան ըստ Քո կամքի։
ԿՐԿՆԵՐԳ 1 (Երեմիա 29:11)
Տե'ր, Քո Խոսքի համաձայն տուր ինձ հույսն ու ապագան։
Տուր ինձ հույսն ու ապագան Քո Խոսքի համաձայն։
ՏՈւՆ 2 (Մատթեոս 6:8, 32-34, 7:11)
Դու գիտես իմ կարիքները, ես Քեզնից դեռ չխնդրած,
Ամեն օրվա իմ հոգսերը, Քեզ հայտնի են իմ Աստված։
Թող որ փնտրեմ ես երկինքը, խոստումներիդ հավատամ,
Ու թող տեսնեմ ես Քո սերը, տվածովդ լիանամ։
ՏՈւՆ 3 (Երեմիայի Ողբեր 3:22-26)
Տե'ր, Դու միշտ հավատարիմ ես Քո մեծ սերն է ինձ պահում,
Գթությունը Քո անվերջ է, ամեն օր է նորանում։
Դու ես իմ հոգու բաժինը, միայն Քեզ պիտի հուսամ,
Թող որ տեսնեմ բարությունդ ու սպասեմ Քեզ լռությամբ։
ԿՐԿՆԵՐԳ 2 (Երեմիա 29:11)
Խոստումներիդ համաձայն իմն է հույսն ու ապագան,
Իմն է հույսն ու ապագան խոստումներիդ համաձայն։